211652_close_icon
views-count3388 դիտում article-date 09:53 12-02-2016

Եթե ՀՅԴ-ն այդքան սկզբունքային է, թող Սյունիքի մարզը պահանջի. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Աշոտյանին փոխում եք, լավ, հասկացանք: Տեղն արել են: Ճշմարիտյանի՞ն եք հանում, դա էլ հասկացանք, իրեն հասնում է: Արագածոտնի մարզն ընդհանրապես հասկացանք, վերջապես այնտեղ ուրիշ մարդիկ էլ տենդերներ կշահեն: Բայց Շիրակի մարզը հանգիստ թողեք: Թող այն դաշնակցական թեկնածուն, որ պիտի այդ պաշտոնին նշանակվի, ասի, թե ինքը ինչը կարող է ավելի լավ անել, որ չի անում կամ արել Ֆելիքս Ցոլակյանը: Իհարկե, եթե Շիրակի մարզպետ նշանակվի ՀՅԴ ներկայացուցիչը, դրա մեջ դրական բան էլ կլինի. Ամբողջ մարզը դաշնակների դեմ դուրս կգա: Բա ձեզ դա պե՞տք է: Տարօրինակ է, թե ինչու են հատկապես այդ մարզն ուզում դաշնակները: Եթե վատը լիներ մարզպետը, կամ այնտեղի պետական ապարատներում խժդժություններ ու լարվածություն լիներ, կհասկանայինք: Բայց վարդանիկներից հետո հանգիստ մարզ է դարձել: Դրա փոխարեն գնացեք Սյունիքի մարզը պահանջեք: Դաշնակներն են, չէ՞, անընդհատ շեփորահարում համակարգային փոփոխությունների, նոր մշակույթի, երկրում արդարություն ձևավորելու մասին: Այդ դեպքում, Սյունիքի մարզը պահանջեք: Դրսևորեք սկզբունքայնություն, ասեք՝ տվեք մեզ Սյունիքի մարզը, վերացնենք վախի մթնոլորտը, մարզը ապաքաղաքականացնենք, Նժդեհի գաղափարները կյանքի կոչենք և նման այլ վեհ բաներ: Մեկ մարզի կտրվածքով համակարգային փոփոխություններ արեք, տեսնենք»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր