2128 դիտում
08:47 29-01-2016
ՏԿԱԻՆ-ը կբաժանվի ու Տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշել է տարանջատել վերջերս միացված տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների մասը կշարունակի ղեկավարել գործող նախարար Արմեն Երիցյանը։ Իսկ ահա տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին։ Որոշումն այս մասով արդեն կայացվել է։
Նկատենք, որ տարածքային կառավարման նախարարությունը ամենափողառատ ու ազդեցիկ կառույցներից մեկն է, բացի այդ էլ նաև քաղաքական իմաստով է բավականին կարևորվում նախարարությունը։ Հատկապես ընտրությունների ժամանակ մարզպետներն ու քաղաքապետները հանձնարարականներ են ստանում և վերահսկվում են հենց այս նախարարության ղեկավար անձնակազմի կողմից։ Այնպես որ՝ տարածքային կառավարումը ՀՅԴ-ին հանձնելով՝ Սերժ Սարգսյանն ինքն իրեն կանգնեցնում է բավականին անհանգստացնող իրողության առաջ։ Չնայած՝ ով գիտե, թե ինչ ծրագրեր ունի Սարգսյանն իր, ապա նաև դաշնակների մասով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3412 դիտում
09:53 12-02-2016
Եթե ՀՅԴ-ն այդքան սկզբունքային է, թող Սյունիքի մարզը պահանջի. «Չորրորդ իշխանություն»
2286 դիտում
10:46 25-02-2016
ՀՅԴ-ն ոչ միայն հայրենանվեր գործ է արել, այլև պորտֆելանվեր ու փողանվեր. «Չորրորդ իշխանություն»
2565 դիտում
09:17 26-02-2016
«Կաստումչիկների» վրա նոր անցք՝ ՀՅԴ զինանշանի համար. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1876 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են