3992 դիտում
12:22 24-10-2018
Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հաջորդ շաբաթ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով` այցի վերաբերյալ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Նաղդալյանը հիշեցրեց նաև, որ հոկտեմբերի 25-ին Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով հանդիպում է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:
«Ջոն Բոլթոնը հանդիպելու է վարչապետի պաշտոնակատարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ: Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»,-ասաց նա՝ հավելելով, որ սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է վերջին տասնամյակներում:
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
12:42 29-11-2014
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան
975 դիտում
15:58 08-07-2015
Մինսկի խմբի համանախագահները հուլիսի վերջին կայցելեն տարածաշրջան
2945 դիտում
14:37 21-05-2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան
Այս բաժնից
910 դիտում
12:13 23-04-2024
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
589 դիտում
23:31 22-04-2024
Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով