Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել կլինիկայից
Հանրաճանաչ կոլումբիացի գրող, գրականության գծով Նոբելյան դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել Մեխիկոյի կլինիկայից, որտեղ նա հոսպիտալացվել էր մարտի 31֊ին, հայտնում է BBC-ն:
87-ամյա գրողը հոսպիտալացվել էր ոչ ծանր ինֆարկտի և միզուղիների բորբոքման համախտանիշներով։ Բուժհիմնարկի ներկայացուցիչը հայտնել է, որ Մարկեսն առաջվա պես իրեն լավ չի զգում և դա գրողի զառամյալ տարիքով է պայմանավորված։
«Նա բուժումը տանը կշարունակի»,֊ հավելել է նա։
Նշենք, որ Մարկեսը վերջին 30 տարիներին բնակվում է Մեքսիկայում և այդ ընթացքում հանրության առջև շատ հազվադեպ է հայտնվել։