Կամովին հանձնել են զենք-ռազմամթերք
Փետրվարի 28-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Լ. Գ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է օդաճնշիչ 1 հրացան` ձևափոխված 5.6մմ տրամաչափի, «Ֆ-1» տիպի 1 նռնակ, ինքնաձիգի 2 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 57 փամփուշտ:
Մարտի 1-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Ս-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 միավոր կարճեցված փողով, առանց խզակոթի և փողակալի որսորդական հրացան, 1 հատ ակոսափող հրացանի փող՝ ժանգոտված վիճակում, ինքնաձիգի 1 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 420 փամփուշտ, որոնք հայտնաբերել էր Եղեգնուտ համայնքի վարչական տարածքի «Տրոսների բացատ» կոչվող տեղամասից: