211652_close_icon
views-count5257 դիտում article-date 20:38 24-12-2016

Կամովին հանձնել են զենք-ռազմամթերք

Դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտ քաղաքի Հ.Շիրազի փողոցի N տան բնակիչ, 1958թ. ծնված Ա. Մ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչությունում կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ, իսկ Հեքիմյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Հ. Գ-ն՝ «ԱԿ-74», «ԱԿՍՈՒ» ինքնաձիգներ, 1 փողատակի նռնականետ, 2 սվին դանակ, 1 նռնակ` առանց պայթուցիչի, 4 պահեստատուփ և 994 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ: ***** Դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 14ա փողոցի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Կ. Գ-ի շուրջ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում վերջինս ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ կամովին հանձնել է «ՏՕԶ» տիպի 1 հրացան: ***** Դեկտեմբերի 22-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասի N տան բնակիչ, 1984թ. ծնված Կ. Ա-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 2 հատ նռնակ` պայթուցիչներով և 230 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Նմանատիպ նյութեր