211652_close_icon
views-count2871 դիտում article-date 17:38 04-03-2017

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Մարտի 3-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության անվտանգության գծով փորձագետ Դավոր Չորլուկայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության դերը, խնդրիներն ու գործառույթները Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում, ինչպես և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դավոր Չորլուկան ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության կազմը և գործառույթները: Կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում: Հանդիպման ընթացքում նաև քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր