1907 դիտում
21:55 03-03-2017
Արտգործնախարարությունում շարունակվում են դեսպանահավաքի աշխատանքները
Մարտի 3-ին Երևանում շարունակվեցին Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հավաքի աշխատանքները:
Դեսպանահավաքի մասնակիցների առջև ելույթ ունեցավ Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով ներկայացրեց միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Դիվանագետի օրվա առթիվ՝ միջխորհրդարանական կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների հետ սերտ համագործակցության, համատեղ նախաձեռնությունների և ցուցաբերած դիվանագիտական աջակցության համար Ազգային ժողովի նախագահը ԱԺ պարգևներ հանձնեց ԱԳՆ մի շարք աշխատակիցների։
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում ներկայացրեց կառավարության նախաձեռնած բարեփոխումները և ներդրումների խրախուսմանն ուղղված քայլերը՝ այդ գործում կարևորելով արտաքին գործերի նախարարության համակարգի դերակատարությունը: Վարչապետի ելույթից հետո հանգամանալից մտքերի փոխանակում ծավալվեց՝ արտաքին քաղաքական օրակարգի տնտեսական բաղադրիչի ընդլայնման շուրջ:
Դեսպանահավաքին ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարը ներկայացրեց պաշտպանական ոլորտում բարեփոխումները, բանակաշինության բնագավառում նոր նախաձեռնությունները, Հայաստանի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման, ռազմական կրթության բարելավման, այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, պատասխանեց բազմաթիվ հարցերի:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպանահավաքի մասնակիցներին ներկայացրեց սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում ձեռնարկվող քայլերը, Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերին աջակցության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները, սփյուռքի նախարարության նախաձեռնությունները:
Դեսպանահավաքի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նմանատիպ նյութեր
1911 դիտում
12:25 02-09-2019
Դեսպանահավաքի մասնակիցներն այցելել են Արցախ
819 դիտում
20:04 24-03-2016
Հայաստանի արտգործնախարարությունում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն
2555 դիտում
18:41 07-05-2016
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն արտգործնախարարությունում
Այս բաժնից
373 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
637 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
424 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը