49745 դիտում
09:52 03-03-2017
Հայտնի բանաստեղծ Բերդ Մենայրը իր տանը տեղադրված էլեկտրական հաշվիչի օգնությամբ պարզել է, որ շենքի մուտքի հաշվիչի ցուցմունքը գերազանցում է իր հաշվիչի ցուցմունքին. նա պահանջում է մեղավորներին հեռացնել աշխատանքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայտնի բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ Բերդ Բաբայանը (Բերդ Մենայր) տարիներ շարունակ ապրում է Երևան քաղաքի Ռուբինյանց 2/3 շենքի 44 բնակարանում: Բացի ստեղծագործելուց, գրելուց, նա նաև վերջերս սկսել է մշտապես հետևել կոմունալ ծառայությունների դիմաց վճարված գումարների ճշմարտացիությանը: Մասնավորապես, իր բնակարանում սեպտեմբեր ամսից տեղադրել է էլեկտրական հաշվիչ և համեմատում է իր տան և շենքում տեղադրված հաշվիչների ցուցմունքներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսներ ընկած ժամանակահատվածում երկու հաշվիչների ցույց տված ցուցմունքները համընկել են և միայն հունվար ամսին ծախսված էլէկտրաէներգիայի չափը շենքի մուտքում տեղադրված էլէկտրահաշվիչում189 Կիլովատի փոխարեն եղել է 303 Կիլովատ, այսինքն՝ մոտ 5400 դրամի տարբերություն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծն ասաց. «Հունվար ամսվա էլէկտրաէներգիայի գումարը վճարելուց ապշեցի, երբ ասեցին՝ 13.700 դրամ, քանի որ մինչև այդ, անցած ամիսներին երկու հաշվիչների ցուցմունքները միշտ համընկել են: Դիմեցի տեսուչին, նա ցինիկ ժպիտը դեմքին ասաց, որ իրենց համար կարևորը ներքևի հաշվիչի ցուցմունքն է և նույն ժպիտով ասաց, որ ամեն ամիս 1000 դրամ վճարը մի մեծ բան չի: Ես դրանից ավելի բարկացա և արդեն դիմում գրեցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին: Այցելեցին 4 հոգի՝ բանակցելու իմ հետ, կազմեցին արձանագրություն, որի մեջ վերևի և ներքևի հաշվիչների համընկնելու մասին ոչինչ չնշվեց, ձևակերպեցին, որ էլէկտրոնային հաշվիչը ունի այդպիսի հատկություններ. հանկարծ կուտակումներ է անում և այլն և այլն նման անհեթեթ հիմնավորումներ:
Նրանք ինձ առաջարկեցին, որ փետրվար ամսին ծախսեմ այնքան էլէկտրաէներգիա, ինչքան ավել է գրել ներքևի հաշվիչը, ինչից հետո ներքևի հաշվիչը կդարձնեն զրոյական, որի դիմաց պահանջեցին, որ ես ստորագրեմ, սակայն հրաժարվեցի՝ պատճառաբանելով, որ մինչև չստանամ գրավոր պատասխան, չեմ համաձայնվի: Միայն երեկ ստացա գրավոր պատասխան՝ անհեթեթ, անբովանդակ, ցինիկ մի պատասխան՝ էլեկտրական ցանցերի իրացման բաժնի տնօրենից, որտեղ ոչինչ չկար նշված երկու հաշվիչների աշխատանքի մասին»:
Վերջում Բ. Բաբայանն ասաց, որ կատարվածի համար մեղադրում է իրենց տեսուչին և իր համար կարևորը ոչ թե այդ գումարն է, այլ այն, որ անգամ փաստացի ապացուցելով խարդախությունը՝ նրանք դա չեն ընդունում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8531 դիտում
18:08 05-09-2017
Transparency International-ը պահանջում է հետաքննել Ալիևների կոռուպցիոն գործունեությունը և պատժել մեղավորներին