Brent նավթի գինը հասել է 55 դոլարի
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գները շարունակում են աճել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0,08 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52,65 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.11 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55,14 ԱՄՆ դոլար։