211652_close_icon
views-count967 դիտում article-date 13:20 04-12-2014

Brent տեսակի նավթի գինը հասել է 70 դոլարի

Այսօր առավոտյան կրկին Brent տեսակի նավթի գնի բարձրացում է գրանցվել համաշխարհային շուկայում: Լոնդոնյան ICE Futures շուկայում WTI-ի հունվարյան ֆյուչերսային արժեքը Մոսկվայի ժամանակով ժամը 08:37-ին բարձրացել է 0.32 դոլարով՝ հասնելով 1 բարելի դիմաց 70,24 դոլարի: Այդ ընթացքում WTI-ի ֆյուչերսյան գինը հունվար ամսվա համար Նյույորքյան առևտրային որսայում (NYMEX) բարձրացել է 0,47$-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 67,85$-ի: ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ում նավթի պահուստները նախորդ շաբաթվա համեմատությամբ կրճատվել են 3,69 մլն բարելով: Bloomberg պարբերականին ամերիկյան փորձագետների տված հարցազրույցում ասված է, որ նրանք միջին կտրվածքով ակնկալում էին 1,75 մլն բարելի ավելացում:

Նմանատիպ նյութեր