Brent նավթի գինը հասել է 49 դոլարի
Նավթի համաշխարհային գները այսօր առավոտյան կրկին բարձրացել են Լոնդոնի և Նյու Յորքի էլեկտրոնային առևտրի բորսաներում:
Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, Brent էտալոն նավթի հուլիսյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0,49 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,21 ԱՄՆ դոլար:
WTI թեթև նավթի հունիսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0,92 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 48,16 ՄԱՆ դոլար: