211652_close_icon

Խոսեպ Գվարդիոլա. Իմ համար շատ տխուր օր է

views-count3785 դիտում article-date 15:37 02-03-2017
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, ներկայումս «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Լուիս Էնրիկեի որոշումը, որը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը: «Որպես «Բարսելոնայի» երկրպագու, իմ համար շատ տխուր օր է, մենք թիմի համար իդեալական մարզիչ ենք կորցնում: Նրա ղեկավարությամբ «Բարսելոնան» երեք տարի անհավանական ֆուտբոլ էր ցուցադրում: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել ես այդ տարիների ընթացքում` իմ ակումբում», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր