Խոսեպ Գվարդիոլա. Շատ վատ կլինի, եթե «Բարսելոնան» չմնա Իսպանիայի առաջնությունում
«Բավարիայի» ներկայիս և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Կատալոնիայում տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել են Կատալոնիայի անկախության կողմնակիցները:
«Կատալոնիան իր դիրքորոշումը հայտնեց: Քվեարկել է մարդկանց 80 տոկոսը և խորհրդարանական մեծամասնությունը հանդես է գալիս անկախության օգտին:
Կարևոր է, որպեսզի մարդիկ գնան և առանց խնդիրների քվեարկեն: Դա անվիճարկելի է: Այժմ խոսքը քաղաքական գործիչներինն է: Պետք որոշել, արդյոք «Բարսելոնան» պետք է մնա Պրիմերայում: Եթե ոչ, ապա դա շատ վատ կլինի թե ակումբի, թե՝ լիգայի համար», ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ օրերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չէր բացառել, որ «Բարսելոնան» դուրս կգա Պրիմերայից: