2027 դիտում
12:27 02-03-2017
ՍԱՊԾ-ում այսուհետ կգործի սպասարկման նոր կենտրոն
Մարտի 3-ին, ժամը 12-ին կբացվի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սպասարկման նոր կենտրոնը (հասցեն՝ Երևան, Կոմիտասի 49/2), որտեղ տնտեսավարողներն ու սպառողները հնարավորություն կունենան ստանալ տեղեկատվություն, խորհրդատվություն, սննդամթերքի անվտանգությանն առնչվող իրենց հարցերի պատասխանները, ինչպես նաև կազմակերպել արտահանման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները ժամանակակից ստանդարտներին համապատասխանող, հարմարավետ պայմաններում, տեղեկացնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից։
Սպասարկման կենտրոնի բացմանը ներկա կլինեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, լրագրողների հետ ճեպազրույց կունենա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
2698 դիտում
13:56 24-09-2014
Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն
1159 դիտում
16:30 11-02-2014
ԴԱՀԿ-ում քաղաքացիների համար արագ սպասարկման գրասենյակ կգործի
2121 դիտում
15:14 22-11-2016
ՍԱՊԾ-ն հիշեցնում է՝ սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ՍԱՊԾ-ում
Այս բաժնից
1315 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»
2053 դիտում
10:06 02-02-2025
Երևանում թույլ ձյուն կտեղա, մարզերում սպասվում են տեղումներ
2281 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում