2698 դիտում
13:56 24-09-2014
Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Դարակերտ համայնքում մասնակցել է Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:
Կենտրոնը, որի ստեղծման նպատակն է Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացումը, հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով և ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:
Բացմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ - ում արտակարգ և լիազոր դեսպաններ, հյուրեր:
«Շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև այսօր մենք ներկա ենք «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հերթական նախաձեռնությանը: «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը 2011- 2012 թվականներին հանարպետության մարզերում շահագործման է հանձնել անասնապահության ոլորտի ծառայությունների մատուցման կենտրոններ: Այսօր բացում ենք ծառայությունների մատուցման և սպասարկման կենտրոն բուսաբուծության ոլորտի ֆերեմերների համար, որն առաջինն է հանրապետությունում և իր տեխնիկական հագեցվածությամբ լավագույնն է տարածաշրջանում: Սա պետություն և մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակ է: Այս կենտրոնը խթան կհանդիսանա մեր երկրում նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների զարգացման համար», - իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը նշել է, որ կենտրոնն անվճար տրամադրելու է մասնագիտական խորհրդատվություն, իսկ գյուղգործիքները վաճառվելու են կամ տրվելու են լիզինգային պայմաններով:
Կենտրոնի ստեղծմամբ ֆերմերներին հասանելի կդառնան ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը: Այստեղ կկազմակերպվեն սեմինարներ ու դասընթացներ հայ և օտարերկրյա մասնագետների կողմից, ինչպես նաև գործնական դասընթացներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:
Կենտրոնին կից գործում են երեք՝ 125, 250 և 400 քառակուսի մետր մակերեսներով ժամանակակից ջերմոցներ, որտեղ աճեցվում են հիմնականում բանջարանոցային մշակաբույսեր: Դրանք կծառայեն որպես ցուցադրական ջերմոցներ` գյուղացիական տնտեսություններում նմանատիպ ջերմոցներ կառուցելու համար:
Կենտրոնում տեղակայված ժամանակակից լաբորատորիայի միջոցով կիրականացվեն հողի, ջրի և բույսերի անալիզներ: Եղանակի կանխատեսման նորագույն սարքի միջոցով ֆերմերները կկարողանան կանխատեսել եղանակային փոփոխություններն` ըստ այդմ ապահովելով հողի մշակման արդյունավետությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4917 դիտում
11:46 12-10-2017
ՀՀ գյուղնախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2024 դիտում
12:27 02-03-2017
ՍԱՊԾ-ում այսուհետ կգործի սպասարկման նոր կենտրոն
1431 դիտում
21:08 24-09-2014
Ջերմոցային տնտեսության սպասարկման կենտրոն` Դարակերտում. տեսանյութ
Այս բաժնից
904 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1318 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1351 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը