Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Փետրվարի 2-ին, ժամը 17:54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Տառերի պուրակից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 24 FL 921 պետհամարանիշով ավտոմեքենան: