211652_close_icon
views-count1403 դիտում article-date 22:24 01-03-2017

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

արտի 1-ին, ժամը 18:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 26 շենքի տանիքի թիթեղյա ծածկից մի հատված ձյան շերտի ծանրությունից վնասվել, սահել է առաջ, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վնասվել է շենքի տանիքին ամրացված ճաղավանդակից մի հատված (1 գմ): Անվտանգության նկատառումներից ելնելով՝ աշխատանքներ չեն կատարվել (տանիքը թեք է և պատված ձյան շերտով): Փրկարարները ահմանազատել են վտանգավոր հատվածը: *** Մարտի 1-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 35/1 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սառցալեզվակները կախված են Գրիբոյեդովի փողոցի թիվ 2/1 շենքի տանիքից: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ՝ 6 գմ: *** Մարտի 1-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 11-րդ փողոցի թիվ 89 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ՝ 1 գմ: *** Մարտի 1-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ՝ 7 գմ: *** Մարտի 1-ին, ժամը 09:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 5 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ՝ 1 գմ: ***

Նմանատիպ նյութեր