Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալ եմ աջակցության համար
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երախտագիտության խոսքեր է ասել երկրպագուներին, որոնք աջակցել են հայ ֆուտբոլիստին, երբ վերջինս վնասվածք էր ստացել Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում` «Սենտ-Էտյենի» հետ խաղում (1:0):
«Շնորհակալ եմ աջակցութան և ապաքինման մաղթանքների համար, որոնք ինձ ուժ են տալիս», գրել է Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում` ներկայացնելով երկրպագուների մաղթանքներով լուսանկարը: