Սիմեոնեն անկախ արդյունքներից կմնա «Ատլետիկոյում»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կշարունակի աշխատանքը մադրիդյան ակումբում:
Անկախ այս մրցաշրջանում թիմի հաջողություններից, Սիմեոնեն «Ատլետիկոյում» կաշխատի նվազագույնը ևս մեկ տարի: Արգենտինացին իր ծրագրերի մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը:
Նշենք, որ Սիմեոնեն «Ատլետիկոն» մարզում է 2011 թվականից:


