2288 դիտում
21:39 28-02-2017
Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» անվանակարգի
«Հայկական ճամբար» հկ-ն մատչելի ենթակառուցվածքներ և ծառայություններ ունեցող կազմակերպություններին ու ընկերություններին խրախուսելու և մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը հանրայնացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում անցկացրել է «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առավելապես համարեցված շենք-շինություններով, ինչպես նաև համապատասխան մատչելի ծառայություններ մատուցող 10 պետական և մասնավոր կառույց պարգևատրվել է: Երևանի քաղաքապետարանը «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» մրցանակին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատանքը գնահելու համար և համառոտ ներկայացրել մատչելիության ապահովման ուղղությամբ արված աշխատանքները. «Վերջին տարիներին Երևանի զարգացման ծրագրերում հատկապես կարևորված և սոցիալական առաջնահերթություններից են հաշմանդամություն ունեցող անձանց հիմախնդիրները:
Այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանում արդեն մի քանի տարի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի շնորհիվ այսօր մայրաքաղաքն ապահովված է ավելի քան 1200 հարմարավետ թեքահարթակով, որոնք, ըստ փողոցների առաջնահերթության, կառուցվել են շահառուների անմիջական առաջարկությամբ և հսկողությամբ:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար երթուղիներում գործում է նաև 25 հարմարեցված ավտոբուս:
Տեսողության խնդիրներով անձանց համար ստեղծվել է նաև շուրջօրյա առցանց հաղորդացման համակարգ: Այս ծրագրերը կլինեն շարունակական: Խորհրդային շրջանից ժառանգություն մնացած շենքերի կառուցվացքի պատճառով ցավոք է, խնդիր է շենքերի մատչելիության հարցը, մինչդեռ այսօր քաղաքաշինական թուլտվություններում հաշմանդամություն ունեցողների համար մատչելիության ապահովումը ամրագրված է և հատուկ հսկողության ներքո է:
Առհասարակ, պետք է ընդգծեմ, որ հաշմանդամներին առնչվող բոլոր խնդիրները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ու մշտական ուշադրության կենտրոնում են»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:
«Մատչելի վայրեր» նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ
կապերի գրասենյակի աջակցությամբ անցկացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցայնության ընդլայնում» ծրագրի շրջանակում:
«2014 թ-ից, երբ ստեղծվեց «Matcheli.am» կայքը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, մենք դիտարկեցին տարբեր կառույցներ: Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին կատարված աշխատանքները իսկապես նկատելի ու զգալի են: Ամեն տարի մայրաքաղաքի բյուջեով իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մի շարք կարևոր ծրագրեր: Քաղաքապետարանի շենքում ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված է մատչելի և հարամարվետ միջավայր, ինչին համոզվել ենք ինքներս: Թեև քաղաքապետարանը չի բարձրաձայնում, բայց ստեղծված հարմարությունները ծառայում են նաև այնտեղ աշխատող համշանդամություն ունեցող անձանց համար, հատկապես «Մեկ պատուհան» համակարգում»,- նշել է ծրագրի թիմի անդամ Վարդուհի Արամյանը՝ հավելելով, որ Երևանում մատչելի վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև «Matcheli.am» կայքում:
Նախաձեռնության հեղինակները նաև հույս են հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մայրաքաղաքում մատչելիության ապահովման ուղղված ծրագրերը կլինեն շարունակական:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1756 դիտում
19:08 26-12-2017
Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի
897 դիտում
12:49 11-12-2015
Երևանի քաղաքապետարանն արժանացել է ԱՊՀ «Ոսկե մրցանակ»-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
448 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
868 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
754 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը