Երևանի քաղաքապետարանն արժանացել է ԱՊՀ «Ոսկե մրցանակ»-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 48-րդ նիստի շրջանակներում երկու տասնյակ կազմակերպությունների թվում «Ոսկե մրցանակի» և համապատասխան դիպլոմի է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանը` ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար:
«Ոսկե մրցանակ»-ի և դիպլոմի է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն:
Մրցանակակիրները որոշվել են «Համազգային վստահություն» խորհրդի տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությունների և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]