1759 դիտում
19:08 26-12-2017
Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի
Երևանի քաղաքապետարանն արժանացել է միջազգային հեղինակավոր «Top Ten Award» կազմակերպության կողմից ISO 9001։2015 «Որակի կառավարման համակարգ. Պահանջներ» միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի։ Երևանի ավագանու նիստի սկզբում, մինչ օրակարգի հարցերին անցնելը, հավաստագիրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Top Ten Award» կազմակերպության հայաստանյան գործընկեր «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը։
Փորձագետների կողմից Երևանի քաղաքապետարանին կառավարման համակարգի ISO 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագրի շնորհումը, ըստ Ենոք Ազարյանի, կայացվել է Երևանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման աուդիտի արդյունքում: Հարկ է նշել, որ 2014-ին Երևանի քաղաքապետարանին արդեն շնորհվել էր կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր:
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենը նաև տեղեկացրել է, որ աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության կազմակերպման առավել արդյունավետ մեխանիզմներ ու սկզբունքներ:
Շնորհակալություն հայտնելով հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից բարձր գնահատականի առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ ISO 9001:2015 հավաստագրին Երևանի քաղաքապետարանի արժանանալը 2013-2017 թվականների ընթացքում կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմի հետևողական ջանքերի արդյունքն է: Քաղաքապետը նաև նշել է, որ կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 պահանջներին քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով, թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ արձագանքել մայրաքաղաքի առջև ծառացող մարտահրավերներին, ժամանակին ու հասցեական լուծումներ առաջադրել մայրաքաղաքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:
Նմանատիպ նյութեր
2332 դիտում
17:52 10-11-2016
Հայ դպրոցականը նամակագրության միջազգային շարադրությունների մրցույթում արժանացել է հատուկ հավաստագրի
2122 դիտում
14:40 28-03-2018
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ստացել է ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ
2288 դիտում
21:39 28-02-2017
Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» անվանակարգի
Այս բաժնից
520 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
943 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
838 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը