126302 դիտում
14:56 28-02-2017
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Քուչակ գյուղում ծնված երկգլխանի հորթին գյուղացիներն անվանակոչել են Մեծ և Կրտսեր Ալիևներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քուչակ գյուղի բնակիչ Վարուժան Գրիգորյանը առավոտյան մտնելով գոմ՝ նկատել է, որ Ծաղիկ կովը երկգլխանի հորթ է ծնել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վ. Գիգորյանը ասում էր. «Առաջին դեպքն է, որ գյուղում երկգլխանի հորթ է ծնվել, սակայն մի քանի ժամ հետո սատկել է»։
Գյուղացիները, իմանալով այդ մասին, զարմանում էին և կատակով ասում. «Ծնված հորթին անվանակոչել ենք Մեծ և Կրտսեր Ալիևներ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+