211652_close_icon
views-count136050 դիտում article-date 16:26 19-03-2020

Արտառոց դեպք Կոտայքի մարզում. Արզական գյուղի անասնաբույժը Բջնի գյուղում «Ծաղիկ» կովի արգանդից դուրս է բերել երկգլխանի սատկած հորթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Բջնի գյուղի բնակիչը առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում դիմել է Արզական գյուղի բնակիչ՝ նույն գյուղի անասնաբույժ Հրաչյա Գրիգորյանին և հայտնել, որ իր «Ծաղիկ» կովը չի կարողանում ծնել և անհրաժեշտ է, որպեսզի անասնաբույժը օգնության ձեռք մեկնի։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Գրիգորյանը, ով 9 տարվա աշխատանքային հարուստ փորձ ունի և սպասարկում է մի քանի գյուղեր, ժամանելով Բջնի գյուղ՝ «Կեսարյան» հատումով «Ծաղիկ» կովի արգանդից դուրս է բերում երկգլխանի սատկած հորթ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մենք գիտեինք, որ «Ծաղիկ» կովը երկվորյակ է ծնելու, նույնիսկ անուն էինք որոշել՝ մեկին դնելու էինք «Զոզո», մեկին՝ «Զազո», բայց, ցավոք, նրանք ոչ միայն սատկել են, այլ նաև մեր գյուղի պատմության մեջ առաջին անգամ նման դեպք է տեղի ունեցել։ Հալալ է անասնաբույժին, նա կարողացավ նաև վիրահատել «Ծաղիկ» կովին ու հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նախկինում էլ 2 անգամ «Ծաղիկը» առողջ հորթուկներ է ծնել»։ Թե ինչի հետևանքով է երկգլխանի հորթ եղել, անասնաբույժն էլ անգամ դրա պատասխանը չուներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր