Վենեսուելայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կա զոհ և վիրավոր
Վենեսուելայի Էրես շրջանում Cessna թեթև շարժիչով ինքնաթիռն անհայտ հանգամանքներում ընկել է բնակելի տներից մեկի վրա։ Այդ մասին Twitter-ում հայտնել է Վենեսուելայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Օդային աղետը տեղի է ունեցել Սյուդադ-Բոլիվարում։ Անկումից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է ուղևորը, իսկ օդաչուն բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Աղետի պահին տանը գտնվող մարդիկ մարդիկ չեն տուժել։
[img]http://st0.shamshyan.com/editor/0055983001518934059900107.jpg[/img][img]http://st0.shamshyan.com/editor/0868193001518934059914395.jpg[/img]