Ձյան արգելափակման մեջ հայտնված ավտոմեքենան դուրս է բերվել
Փետրվարի 28-ին, ժամը 04:08-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 22-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2106 մակնիշի 34 QL 123 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):