47300 դիտում
22:20 27-02-2017
Աբովյանի քաղաքապետարանի դիմաց տեղի մանկապարտեզի տնտեսվարը Mercedes-ով վրաերթի է ենթարկել քաղաքապետարանի աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 46-ամյա Մհեր Աբրահամյանը Զորավար Անդրանիկի փողոցում՝ Աբովյանի քաղաքապետարանի դիմաց, իր վարած Mercedes մակնիշի 34 VT 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի բնակիչ, 67-ամյա Նինա Նազարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Վահե Հարութույնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Աբրահամյանը աշխատում է թիվ 9 մանկապարտեզում՝ որպես տնտեսվար, իսկ վրաերթի ենթարկված Ն. Նազարյանը աշխատում է Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնում՝ որպես հսկիչ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46771 դիտում
12:15 13-06-2019
Երևանում թիվ 71 մանկապարտեզի էլեկտրիկը Lexus-ով վրաերթի է ենթարկել նույն մանկապարտեզի տնօրենին