36807 դիտում
16:47 25-12-2017
«Զատիկ» մանկատան տնտեսվարը Infiniti-ով Մարմարաշեն գյուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի դպրոցի 39-ամյա զինղեկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Մալխասյանը իր վարած Infiniti FX45 մակնիշի 73 DD 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արտաշատ խճուղում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, թիվ 20 տան դիմաց, վրաերթի է ենթարկել Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Մալխասյանն աշխատում է «Զատիկ» մանկատանը՝ որպես տնտեսվար, իսկ վրաերթի ենթարկված Ա. Խաչատրյանը Մարմարաշեն գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16410 դիտում
16:46 22-05-2017
Արտակարգ դեպք Երևանում. պարզվել է՝ դպրոցի բակում 30 ծառերի սպանդի հեղինակը եղել է նույն դպրոցի տնտեսվարը
35128 դիտում
16:43 08-03-2018
Շենգավիթի ոստիկանները որոնում են ավագ դպրոցի զինղեկին ծեծի ենթարկած ու Mercedes-ով փախուստի դիմած կասկածյալին