Իրանը ևս մեկ հրթիռ է փորձարկել
Իրանի ռազմաօդային wuժերը «Վելայաթ-95» զորավարժությունների շրջանակներում փորձարկել են «ցամաք-ծով» դասին պատկանող հրթիռային համակարգը, որը ստացել է «Դեհլավիեհ» անունը։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Լազերային հրթիռը իրանական արտադրության է։ Այն փորձարկվել է զորավարժությունների երկրորդ օրն իսկ։
Նշենք, որ Իրանի ՌԾՕ ուժերը փետրվարի 26-ին խոշորամասշտաբ զորավարժանքներ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Զորավարժությունները զբաղեցնում են շուրջ 2 մլն խմ մակերես։