3582 դիտում
12:07 26-07-2019
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել. լրատվամիջոցներ
Իրանը լույս հուլիսի 25-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը հաղթահարել է 1000 կմ տարածք: Այս մասին [url=https://www.bloomberg.com/news/articles/2019-07-26/iran-test-fires-medium-range-ballistic-missile-cnn-reports]հայտնում է[/url] CNN հեռուստաալիքը՝ ԱՄՆ վարչակազմում աղբյուրի հղումով:
«Թեև Shabaab-3 հրթիռը վտանգ չի ներկայացրել նավագնացությանը կամ ԱՄՆ բազաներին, հետախուզության տվյալներով, այս փորձարկումներն արձակումների ճշգրտությունն ու հեռահարությունը բարելավելու Իրանի ջանքերի մաս են հանդիսանում»,- Թվիթեր-ում [url=https://twitter.com/barbarastarrcnn/status/1154515194262904833]հայտնել է[/url] հեռուստաալիքի մեկնաբան Բարբարա Սթարը:
Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները չեն հայտնել հրթիռային փորձարկումների մասին:
Իրանի հրթիռային ծրագիրը միջազգային հանրության շրջանում տարաձայնությունների պատճառ է հանդիսանում: ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը մեկնաբանում են այնպես, որ այն արգելում է Իրանին հրթիռային փորձարկումներ իրականացնել:
Նմանատիպ նյութեր
4646 դիտում
10:49 11-02-2014
Իրանը նոր սերնդի 2 բալիստիկ հրթիռ է փորձարկել
2596 դիտում
11:14 08-12-2015
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել
1555 դիտում
12:50 29-11-2014
Ռուսաստանը հաջողությամբ միջցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել
Այս բաժնից
889 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
829 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
946 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել