Փրկարարնեն արգելափակումից դուրս են բերել «Lexus GX» մակնիշի ավտոմեքենան
Փետրվարի 25-ին, ժամը 20:20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին ՃՈ հենակետի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Lexus GX» մակնիշի 01 QX 011 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):