Կենսաթոշակային կուտակային համակարգն այլընտրանք չունի. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ժողովրդագրական իրավիճակի պայմաններում և առաջիկա զարգացումների պայմաններում այդ համակարգն այլընտրանք չունի:
Եվ եթե ուղղակի նախընտրական տրամադրություններով պայմանավորված՝ ներկայացվում են տեսակետներ, ես չեմ կարծում, որ դրանք լուրջ վերլուծական հիմք ունեն, որովհետև, եթե նայենք 3 տարվա ընթացքում նոր համակարգի գործունեության նախնական արդյունքները, կարելի է պնդել նաև, որ այսօր մեր ներդրած համակարգը նույնիսկ օրինակելի է համարվում, շատ դեպքերում փորձ է արվում նույնիսկ այդ փորձը վերցնել և ներդնել»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրային դրույթը, ըստ որի՝ կենսաթոշակային կուտակային համակարգը պետք է չեղարկել։
Ըստ նախարարի՝ համակարգն անցնում է շարունակական կատարելագործման ճանապարհով, որն ապահովելու է ՀՀ քաղաքացիների վաղվա կենսաթոշակային ապահովության բավարար կենսամակարդակ` լուծելով մի կարևորագույն խնդիր` կապը կատարված վճարի և կենսաթոշակի չափի միջև, ինչն այսօր բացակայում է գործող համակարգով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]