ԱՄՆ-ի Արքանզաս նահանգի դատարանը թույլատրել է վերականգնել մահապատիժների կիրառումը
ԱՄՆ Արքանզաս նահանգի գերագույն դատարանը թույլ է տվել կրկին մահապատիժներ կիրառել, հայտնում է Associated Press-ը։
Վերջին անգամ մահապատիժ կիրառվել էր այդ նաանգում 12 տարի առաջ։ Դատարանը հրաժարվել է վերանայել մահվան դատապարտվածների փաստաբանների հայցերը, ինչից հետո գլխավոր դատախազը դիմել է նահանգապետին՝ նշանակել դատավճիռներն ի կատար ածելու օրերը։
Այդուհանդերձ, նահանգում դեռևս չկան համապատասխան ներարկիչ նյութեր, սակայն ծրագրվում է, որքան հնարավոր է, շուտ լուծել այդ հարցը։
Ներկա պահին մահվան իրականացմանն է սպասում 34 դատապարտյալ։