«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան նշել է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբայից չպետք է ակնկալել նույնպիսի արդյունավետություն, ինչպիսին` հարձակվողներ Լիոնել Մեսիից և Կրիշտիանու Ռոնալդուից:
«Կարող եմ ասել, որ դա հեշտ գործ չէ: Երբ մեծ տրանսֆեր է իրականացվում, և ակնկալիքները մեծ են, երբեմն մարդիկ իրականության զգացումը կորցնում են:
Մենք մեքենաներ չենք: Պոգբան` նույնպես: Միայն Մեսին և Ռոնալդուն կարող են յուրաքանչյուր խաղում գոլ խփել: Նման խաղացողներ այլևս չկան», ասել է Մատան:
Նշենք, որ ԱՊԼ-ի 24 խաղում Պոգբան դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: