211652_close_icon
views-count3412 դիտում article-date 22:45 23-02-2017

Պաշտպանության նախարարը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ: Մինչ ուսանողների հետ հանդիպումը, պաշտպանության նախարարը ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Սամվել Գալստյանի ուղեկցությամբ շրջել է ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել ուսումնական պրոցեսին, զրուցել ֆակուլտետի կուրսանտների` ապագա ռազմական բժիշկների հետ: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դահլիճում ներկա գտնվող ապրիլյան մարտական գործողությունների մասնակից նախկին զինծառայողներին` ցուցաբերած հայրենասիրության ևհերոսության համար: «Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր: Հերոսներն իրականում մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը կարող է թվալ բնական, ապացուցում են որ դա ոչ միայն բնական չէ, այլև հարիր չէ»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ եթե տղաները կրկին փորձության առջև կանգնեն, կդրսևորեն նույն խիզախությունը, ինչ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը եղել է նաև Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում, ծանոթացել բժշկական հաստատությունում զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր