211652_close_icon
views-count2054 դիտում article-date 20:15 23-02-2017

Բքի պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: [color=#CC0000]Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:[/color] Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր