Սաստիկ բքի պատճառով Բերդ - Ճամբարակ ճանապարհը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:
Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է:
Մարալի-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ:
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: