211652_close_icon

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահի հետ

views-count2314 դիտում article-date 22:55 23-02-2017
Փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հնդկաստանից դեպի Հայաստան՝ որպես տարանցիկ երկիր բեռնափոխադրումների կազմակերպման հնարավորություններին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը: Այցի շրջանակներում Շանկար Շինդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում, ինչպես նաև այլ կառույցներում: Շանկար Շինդեն Հայաստանում է ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ՝ համաձայն 2016թ. Երևանում կայացած Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության:

Նմանատիպ նյութեր