«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ցանցում
Միջազգային կինոփառատոնների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը` Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF), պաշտոնապես հայտնել է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված 50-ից մեկը դարձել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։
1933 թվականին ստեղծված FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։
«Ոսկե ծիրան» փառատոնի ընդգրկումն այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի երկրների միջև։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակելու է իր առաքելությունը՝ աջակցել հեղինակային կինոյին, բացահայտել նոր ստեղծագործական ձայներ և խթանել մշակութային երկխոսությունը կինոյի միջոցով։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ․ այն կինոյի ոլորտի կարևոր պետական ծրագրերից է։