Թրամփը չեղարկել է հանրային դպրոցներում տրանսսեքսուալների կողմից զուգարանն ընտրելու մասին նախկին որոշումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից դպրոցների զուգարաններ այցելելու մասին որոշումը, համաձայն որի՝ տրանսսեքսուալներն իրենք էին որոշում, թե որ սեռին պատկանող զուգարանից պետք է օգտվեն, հաղորդում է BBC-ն։
Օբաման որոշումը կայացրել էր 2016 թվականի մայիս ամսին։
Նախօրեին երկրի Արդարադատության ու կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ որոշում է կայացվել՝ չեղարկել նախկին որոշումը։
Սպիտան Տան մամուլի քարտուղար Շոն Փենսը հայտարարել է, որ նախագահ Թրամփի խոսքով՝ հարցով պետք է զբաղվի դաշնային կառավարությունը և այն վերանայման ներկայացնի նահանգային իշխանություններին։