Գավառի դատարանի փոսով զուգարանն ու կաթկթող տանիքը․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Գավառում գտնվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անձրևոտ օրերին նիստերի դահլիճում մարդիկ պետք է անձրևանոցով նստեն։ Այս շենքի տանիքն այնքան մաշված է, որ անձրևաջրերը ներս են լցվում, իսկ դահլիճում գոյացած «լճակները» ստիպված «փալաս-փուլուսով» են չորացնում։
Այս դատարանում նույնիսկ «այլընտրանքային» զուգարան կա,բայց ոչ 21-րդ դարին հարիր. Այն գյուղի փոսով զուգարաններից է։ Եթե անգամ այս զուգարանը նախորդ դարից է մնացել եւ դատավորներն ու կարգադրիչները դրանից չեն օգտվում, ապա սովորական քաղաքացիները, հիմնական զուգարանները կողպված լինելու պատճառով, բնական կարիքները հոգում են փոսով զուգարանում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։