Ծխախոտ չտրամադրելու վերաբերյալ օրենքը վերաբերում է պայմանագրայիններին, դրա փոխարեն նրանց կտրվի գումար․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն անդրադարձել է ԶՈՒ-ի պարենային ապահովման չափաքանակներից ծխախոտի հատկացումը հանելու մասին օրինագծի շուրջ արձագանքներին։ ՊՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»: