2819 դիտում
14:00 27-09-2020
Ադրբեջանն իր հարձակման գործողությունները մանրակրկիտ պլանավորել էր, դրա ապացույցներն ակնհայտ են և կներկայացվեն միջազգային կառույցներին. Արծրուն Հովհաննիսյան
[url=https://www.tert.am/am/news/2020/09/27/Artsrun-hovhannisyan/3407063]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանն իր հարձակման գործողությունները պլանավորել էր մանրակրկիտ և դրա ապացույցներն ակնհայտ են. այս մասին Հայկակական միասնական տեղեկատվական հարթակի հրավիրած ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչպես գիտեք, գործողություններին զուգահեռ ադրբեջանական պաշտոնական լրահոսում հայտնվեցին համապատասխան հայտարարություններ՝ իբր հայկական կողմը կատարել է համապատասխան սադրանք, և իրենք իբր պատասխանում են մեզ, բայց մեր մասնագետների, գործընկերների կողմից ներկայացվեցին բազում փաստեր՝ սկսած օրեր առաջ ադրբեջանական լրահոսում երևացող տարատեսակ պլանավորված գործողություններից. Թուրքիայի և Ադրբեջանի օդային հաղորդակցության նյութերի վերաբերյալ, նաև այսօր առավոտյան անմիջապես գործողություններից րոպեներ անց ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների ինտենսիվ աշխատանքը բուն մարտական գործողությունների շրջանից, դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունը, որ իրենք իբր մեր գործողություններից հետո անցնում են լայնամասշտաբ հակահարձակողական օպերացիայի, այս ամեն ինչը գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանն այս ամեն ինչը պլանավորել էր մանրակրկիտ»,- շեշտեց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց՝ հնարավոր չէ մեկ ժամում, մեկ օրում օպերացիա պլանավորել, հնարավոր չէ լրագրողին մեկ րոպեում, մեկ ժամում բերել հասցնել առաջնագիծ, հնարավոր չէ այդ ամեն ինչը թաքցնել, այդ ապացույցները բազում են. «Մեր գործընկերները միջազգային հարթակներում, միջազգային կառույցներում աշխատում են. այդ փաստերը կհավաքենք ամբողջական կներկայացնենք, թե իրականում Ադրբեջանն ինչպես էր դա սկսել»,- հայտարարեց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/27/Artsrun-hovhannisyan/3407063]այստեղ[/url]