Յանուկովիչն առաջարկել է Դոնբասի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը լուծում է առաջարկել Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, եթե մինսկյան համաձայնությունները չիրագործվեն. Այն է՝ Դոնբասի հարցով հանրաքվե անցկացնել, հաղորդում է Interfax-ը։
««Նորմանդական քառյակի» բանակցություններում ներառել բողոքող կողմի ներկայացուցիչների, ովքեր կներկայացնեն Դոնբասի բնակչությանը, իսկ ներկայիս ուկրաինական իշխանությունների կողմից մինսկյան համաձայնությունները չկատարելու դեպքում նախաձեռնել Դոնբասի կարգավիճակի հարցով հանրաքվե»,-ասված է Յանուկովիչի նամակում՝ հասցեագրված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահներին, ՀԿ-ների ղեկավարներին։