211652_close_icon

Ուկրաինայի նախագահը մտադիր է երկրի` ՆԱՏՕ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնել

views-count979 դիտում article-date 12:48 23-04-2015
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ֆրանսիական iTele հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է իր երկրի` ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Ինչպես հայտնում է «interfax.ru»-ն, Պորոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին միանալու հարցը պետք է որոշի ուկրաինացի ժողովուրդը, քանի որ խոսքը երկրի անվտանգության ապահովման, պաշտպանության տեսանկյունից կարևորագույն հարցի մասին է:

Նմանատիպ նյութեր