211652_close_icon
views-count24990 դիտում article-date 10:15 08-11-2024

Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետերից մեկում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գործող արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են սննդի կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Պողոսյանն ու Սուսաննա Մեջլումյանը:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների ՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը ու թե ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհը:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր