211652_close_icon
views-count1724 դիտում article-date 14:40 21-02-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 20-ից 21-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 13, խարդախության 4 և հարկերից խուսափելու 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր