211652_close_icon
views-count20094 դիտում article-date 09:06 21-02-2017

Սեյրան Օհանյանը պատասխանում է կնոջ ֆոտոսեսիաները քննադատողներին և սեր խոստովանում տիկնոջը. aravot.am

«Ես երկար տարիներ զինվորական եմ եղել եւ զինվորականի ամբողջ կյանքում ես իմ ընտանիքին ուշադրություն համարյա չեմ դարձրել: Ես չեմ էլ նկատել, թե ինչպես են իմ զավակները մեծացել եւ այսօր էլ մեծանում են, որովհետեւ լարված գործունեության մեջ անհատականը մի կողմ ես դնում, ընտանիքի խնդիրները մի կողմ ես դնում»,- [url=http://www.aravot.am/2017/02/20/857554/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց բոլոր այն քննադատություններին, որոնք հնչում են սոցցանցերում եւ այլուր իր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի տարածած ֆոտոսեսիաների հետ կապված: Հիշեցնենք, որ հաճախ այդ ֆոտոշարքերին մասնակցում էր ինքը՝ Սեյրան Օհանյանը, ընդ որում՝ սահմանային լարված օրերին նաեւ՝ հարուցելով շատերի դժգոհությունը: Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում հրապարակավ սեր խոստովանեց իր կնոջը՝ ասելով. «Ես շատ մեծ հարգանք ունեմ եւ սիրում եմ իմ ընտանիքը, իմ բոլոր զավակներին, նաեւ իմ տիկնոջը: Կարծում եմ, որ իմ տիկինը իմ կյանքում, համապատասխանաբար նաեւ ընտանեկան կյանքում առանձին գործունեության մեջ համապատասխան դերակատարում ունի: Գեղեցկությունը, ընդհանուր առմամբ չպետք է համեմատել շքեղության հետ: Մենք մեր ընտանիքով գեղեցիկ կյանքով ենք ապրում եւ միեւնույն ժամանակ մենք ներդաշնակ ենք ապրում մեր հասարակության հետ»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/02/20/857554/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր