12426 դիտում
23:34 21-02-2017
ՊԱԿ-ի գաղտնի գործակալը, որը հետո դարձավ ազգային հերոս
1945-ի փետրվարին խորհրդային զորքերը մտան Հունգարիա։ 1947-ին Փարիզի պայամանագրով Հունգարիան ճանաչվեց անկախ, դարձավ ՄԱԿ-ի անդամ։ 1947-49 թթ ԽՍՀՄ հատուկ ծառայություններն ու նրանց գործակալները տեռորի, շանտաժի, ընտրակեղծիքների միջոցով Հունգարիայում հաստատեցին կոմունիստական միակուսակցական դրածո վարչախումբ։
Փարիզի պայմանագրով նախատեսվում էր դուրս բերել խորհրդային զորքերը Արեվելաեվրոպական երկրներից։ Սակայն 1955 թվականի մայիսի 14-ին Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան և ԽՍՀՄ-ը հիմնում են «Վարշավայի պայմանագրի կազմակերպություն» (ՎՊԿ) ռազմաքաղաքական դաշինք, որով ԽՍՀՄ-ն իրավունք էր ստանում զորք տեղակայել ՎՊԿ երկրներում։
Հունգարիայում 1947-52 թթ. 650.000 մարդ հալածվում և հետապնդումների է ենթարկվում, սահմանափակվում է ազատ խոսքը։ 1949-ին կալանավորվում է 200 քաղաքական գործիչ, որոնց մի մասը մահապատժի է ենթարկվում։ 1952 թ-ին բռնադատվում է 540.000 մարդ, քրգործեր են հարուցվում 1.5 միլիոն մարդու նկատմամբ։ Վճարվող մեծ ռազմատուգանքը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։
1953 թ.ին Հունգարիայի կառավարության ղեկավար է նշանակվում Իմրե Նաձը, որը սկսում է բարեփոխումներ իրականացնել. Քաղբանտարկյալների նկատմամբ համաներում է կիրառվում, դադարեցվում է բռնի կոլեկտիվացումը, մամուլին որոշակի ազատություններ են տվում և այլն։ Կրեմլը 1955-ի ապրիլի 18-ին պաշտոնանկ է անում Իմրե Նաձին, ինչը հասարակական դժգոհության ալիք է բարձրացնում։
[img]http://shamshyan.com/ups/images/0721178001487611798852350.jpg[/img]
[i]Իմրե Նաձը Հունգարիայի խորհրդարանում[/i]
1955 թ. հունգարացի ուսանողները հիմնում են «Շանդոր Պետեֆի» խմբակը, որը դառնում է ազատ բանավեճերի ակումբ։ 1956-ի հունիսին Հունգարիայում սրվում են ընդդիմադիր և հակախորհրդային տրամադրությունները։ Փակվում է «Շանդոր Պետեֆի» խմբակը, մի քանի ուսանող ձերբակալվում է։ Մնացածները հոկտեմբերի 16-ին ստեղծում են «Հունգարիայի համալսարանների և ակադեմիաների ուսանողների միությունը», որը ղեկավարում է հակակառավարական ցույցերն ու ապստամբությունը։
[img]http://shamshyan.com/ups/images/0416258001487609809415598.jpg[/img]
[i]Հունգարական ապստամբության դրոշը, որի վրայից կտրված է խորհրդային խորհրդանիշը[/i]
Առաջին զանգվածային հակակոմունիստական ցույցը տեղի է ունենում 1956 թ. հոկտեմբերի 6-ին, որին մասնակցում է մոտ 100.000 մարդ, հնչում են հակաստալինյան, հակառուսական կոչեր։ Հոկտեմբերի 22-ին ուսանողները ներկայացնում են 16 պահանջ, այդ թվում՝ խորհրդային զորքերի դուրս բերումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը և այլն։
[img]http://shamshyan.com/ups/images/0327538001487609910617145.jpg[/img]
[i]Ուսանող ցուցարարները խլում են սովետական զավթիչների զինտեխնիկան[/i]
Հոկտեմբերի 23-ին երթին մասնակցում է 200.000 մարդ, հնչում են հակակոմունիստական և հակախորհրդային կոչեր, պետական դրոշների վրայից կտրում-հեռացնում են խորհրդային խորհրդանիշը։ Հոկտեմբերի 24-ին ցուցարարները գրավում են հունգարական զորքերի ռազմակայաններից մեկը և զինվում, մի քանի հազար հունգարացի զինվոր անցնում է ցուցարարների կողմը։ Ապստամբները գրավում են Ազգային ռադիոյի շենքը, ջարդուփշուր անում Ստալինի հուշարձանը, ինչից հետո խորհրդային տանկերը մտնում են Բուդապեշտ, վերահսկողության տակ վերցնում խորհրդարանը և օդանավակայանը։ Սկսվում են զինված բախումները։
[img]http://shamshyan.com/ups/images/0301234001487609969406250.jpg[/img]
[i]Ստալինի ջաղջախված արձանը Բուդապեշտում[/i]
Հոկտեմբերի 25-ին Կրեմլը Հունգարիա է գործուղում Յանոշ Կադարին։ Իսկ խորհրդային գործիչներ Միկոյանն ու Սուսլովը բանակցություններ են սկսում Իմրե Նաձի հետ։ Հոկտեմբերի 30-ին Իմրե Նաձը հայտարարում է կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին։ Հոկտեմբերի 31-ին ԽՄԿԿ կենտկոմի նիստում Խրուշչովը պահանջում է Յանոշ Կադարի գլխավորությամբ նոր կառավարություն ստեղծել Հունգարիայում, իսկ հեղափոխության ճնշումը հանձնարարվում է մարշալ Իվան Կոնևին։ Խորհրդային նոր զորամիավորումներ են մտնում Հունգարիա։ Ի պատասխան Իմրե Նաձը հայտարարում է Հուգարաիայի ՎՊԿ-ից դուրս գալու մասին։
[img]http://shamshyan.com/ups/images/0204679001487609947485971.jpg[/img]
[i]Նաձն իր կաբինետում[/i]
1956 թ. նոյեմբերի 4-ի առավոտյան սկսվում է «Վիխր» գործողությունը, որին մասնակցում է խորհրդային 60.000 զինվոր։ Ապստամբները փողոցային բարիկադներ են կառուցում և կռվում զավթիչների դեմ, իսկ նրանց գործակալներին հրապարակավ կախում։
[img]http://shamshyan.com/ups/images/0491711001487609921764388.jpg[/img]
[i]Սովետական տանկերի վերադարձը[/i]
Խորհրդային զինվորները կրակ են բացում ոչ միայն ապստամբների, այլև խաղաղ բնակչության վրա, զոհված հունգարացիների հազարավոր դիակները փողոցներից հավաքվում ու նետում են Դանուբ գետը։ Նոյեմբերի 7-ին հեղափոխությունը ճնշվում է, խորհրդային բանակի ուղեկցությամբ Յանոշ Կադարը մտնում է Բուդապեշտ: Իմրե Նաձին ձերբակալում են ու տանում Մոսկվա: Մինչ այդ նա ռոդիոուղերձով դիմում է ժողովրդին:
[img]http://shamshyan.com/ups/images/064967500148760993335443.jpg[/img]
[i]Նաձի վերջին ուղերձը հունգար ժողովրդին․[/i]
«Սա հունգար ժողովրդի ազատության համար պայքարն է՝ ընդդեմ ռուսական բռնազավթման։ Հնարավոր է, որ ես կարողանամ մնալ իմ պաշտոնում միայն մեկ կամ երկու ժամ։ Ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչպես ռուսական զինված ուժերը, հակառակ բոլոր պայմանագրերի ու կոնվենցիաների, կոտրում են հունգար ժողովրդի դիմադրությունը։ Նրանք կտեսնեն նաև, թե ինչպես է առևանգվում այն երկրի ղեկավարը, որը ՄԱԿ-ի անդամ է։ Այս վերջին պահերին կցանկանայի հեղափոխության ղեկավարներին խնդրել հեռանալ երկրից, եթե կարող են իհարկե։ Խնդրում եմ հուշագրի մեջ ընդգրկել այն ամենը, ինչն ասացի հեռարձակման ժամանակ ու ինչը քննարկվել է պառլամենտում։ Առաջնորդները պետք է օգնության խնդրանքով դիմեն միջազգային հանրությանը և բացատրեն, որ այսօր Հունգարիան է, իսկ վաղը կամ մյուս օրը՝ մյուս երկրները կլինեն»։
[img]http://shamshyan.com/ups/images/0378594001487609989634624.jpg[/img]
[i]Ցուցարարները փախչում են հրապարակից[/i]
Խորհրդային բանակի իրականացրած «Վիխր» գործողության ժամանակ զոհվում են 3.000 հունգարացի ցուցարար և 700 սովետական զինվոր, վիրավորվում են տասնյակ հազար մարդիկ։ Հեղափոխությունը ճնշելուց հետո ձերբակալվում է 15.000 մարդ, որից 280-ը մահապատժի է դատապարտվում։ Հետապնդումից խուսափելու համար ավելի քան 200.000 մարդ արտագաղթում է երկրից։ 1958 թ. հունիսի 9-ին սկսվում է Իմրե Նաձի և նրա համախոհների դատավարությունը։
[img]http://shamshyan.com/ups/images/0891707001487615150178691.jpg[/img]
[i]Նաձը դատարանում 1958թ[/i]
Իմրե Նաձին մեղադրում են պետական դավաճանության մեջ և հունիսի 15-ին մահապատժի դատապարտում։ Իմրե Նաձն իրեն մեղավոր չի ճանաչում և ներում չի խնդրում: Պատիժը կիրառվում է հաջորդ օրը։ Նաձը թաղվում է իր համամեղադրյալների հետ՝ գլուխը կախ ընկած, ձեռքերն ու ոտքերը մետաղալարով կապված։
[img]http://shamshyan.com/ups/images/0117550001487610098933300.jpg[/img]
[i]Բուդապեշտում Սերբիայի դեսպանատան պատին փակցված այս հուշատախտակին գրված է. «Այստեղ ապաստան է գտել Իմրե Նաձը 1956 թ-ի Հունգարական հեղափոխության ժամանակ[/i]
Սառը պատերազմում ԽՍՀՄ-ի պարտությունից հետո Իմրե Նաձը հայտարարվում է Հունգարիայի հերոս: 1990-ին Միխայիլ Գորբաչովի հանձնարարությամբ ԽՍՀՄ ՊԱԿ-ը Հունգարիային է փոխանցում Իմրե Նաձի ՆԳԺԿ-ի հետ համագործակցության փաստաթղթերը: Չնայած այդ փաստաթղթերը չեն հրապարակվել, սակայն մի քանի տեղեկություննների արտահոսք է տեղի ունեցել: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Իմրե Նաձը 1929-1944թթ. ապրել և աշխատել է ԽՍՀՄ-ում: 1933 թվականի հունվարի 17-ին հավաքագրվել է որպես ԽՍՀՄ ՆԳԺԿ պետանվտանգության գաղտնի վարչության գործակալ (գաղտնի իրազեկիչ): Մեկ անգամ ձերբակալվել է՝ 1938 թ. մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, բայց չորս օր անց ազատ է արձակվել: Իմրե Նաձը գրել է մատնություններ Կոմինտերնում աշխատող հունգար կոմունիստների մասին: Նրա մատնագրերով տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնց մի մասը գնդակահարվել է կամ զոհվել ճամբարներում: Նրա գործակալական ծածկանունն էր՝ «Վոլոդյա»:
[img]http://shamshyan.com/ups/images/0066569001487610109940003.jpg[/img]
[i]Նաձի արձանը՝ Բուդապեշտում[/i]
Նույն թվականին Իմրե Նաձը հանդիսավորությամբ վերահուղարկավորվում է հայրենիքում: Ավելի քան 100․000 մարդ է մասնակցում Նաձի վերահուղարկավորության արարողությանը։ Հունգարիայի Սահմանադրության մեջ գրված է. «Մեր ազատությունը ծաղկել է 1956 թվականի հեղափոխությունից»:
Նմանատիպ նյութեր
1725 դիտում
16:07 10-10-2014
Պուտինի մասին անպարկեշտ երգի պատճառով Բելառուսի ՊԱԿ-ը ձերբակալել է ֆուտբոլի ավելի քան 100 երկրպագուի. տեսանյութ
1822 դիտում
12:50 24-03-2017
Բելառուսի ՊԱԿ-ը ձերբակալում է ընդդիմադիր ակտիվիստներին և մեղադրում հեղաշրջում պատրաստելու մեջ
868 դիտում
18:37 10-11-2023
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ
Այս բաժնից
2800 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10528 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am